• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառում ԱՄՆ Կոնգրեսում

12 փետրվարի, 2020
Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառում ԱՄՆ Կոնգրեսում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ․ փետրվարի 12-ին ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցավ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա էին Ներկայացուցիչների պալատի մի շարք անդամներ, Կոնգրեսի աշխատակազմի ներկայացուցիչներ, հայ համայնքային կառույցների ղեկավարներ, հոգևոր հայրեր և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ կոնգրեսականներ Ֆրենք Փըլլոնը, Ջեքի Սփիերը, ինչպես նաև հանձնախմբի անդամներ Ջուդի Չուն, Ջիմ Քոստան, Թի Ջեյ Կոքսը, Ջեն Շեկովսկին, Գաս Բիլիրակիսը, Էնդի Լևինը, Ռաջա Կրիշտամունտին և այլ կոնգրեսականներ։ Կոնգրեսականներն իրենց ելույթներում դատապարտեցին հայերի հանդեպ ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված ջարդերը, ընդգծեցին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը, ինչպես նաև շեշտադրեցին Արցախին տրամադրվող օգնության շարունակականության անհրաժեշտությունը։
ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց կոնգրեսականներին իրենց Բաքվի ջարդերը դատապարտելու համար, ինչպես նաև բոլոր այն կառույցներին, որոնք 1990ական թթ սկզբին ապաստան են տրամադրել Բաքվի ջարդերից փրկված հայերին։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր ելույթում կրկին շնորհակալություն հայտնեց Կոնգրեսի երկու պալատներին՝ հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևերի ընդունման համար։ Անդրադառնալով օրվա խորհրդին, դեսպան Ներսեսյանը նշեց, որ Բաքվի ջարդերը պետք է դիտարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության առավել լայն համատեքստում։ Բաքվի, Կիրովաբադի ու Սումգայիթի ջարդերը ադրբեջանական իշխանությունների բռնի արձագանքն էին Արցախում սկիզբ առած ինքնորոշման խաղաղ շարժումներին։
Դեսպանը շնորհակալություն հայտնեց կոնգրեսականներին Արցախին ցուցաբերվող աջակցության համար, ընդգծելով, որ Արցախը, Հայաստանն ու ԱՄՆ-ն կիսում են ընդհանուր արժեքներ՝ հիմնված ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության վրա։
Բաքվի ջարդերը վերապրած ամերիկաբնակ Աննա Աստվածատուրյան Թերքոտն իր ելույթում անդրադարձ կատարեց իր ընտանիքի փրկության պատմությանը, ինչպես նաև Բաքվում նշյալ ժամանակաշրջանում ապրող իր ընկերների ընտանիքների կորուստներին, հայերի հանդեպ իրականացված ադրբեջանական վայրագություններին։ Բանախոսը նշեց, որ ադրբեջանական իշխանությունները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը, ինչը հանգեցնում է նորանոր քաղաքացիական զոհերի։
Ելույթների ավարտից հետո միջոցառմանը ներկա Բաքվի ջարդերը վերապրած այլ հայեր ևս ներկաների հետ զրույցներում ներկայացրեցին իրենց պատմությունները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: